հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փոխարժեքները Հայաստանում․ դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է

Փոխարժեքները Հայաստանում․ դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է

Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 1-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,17 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,05 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 391 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,11 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 414.08 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0.24 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 428,72 դրամ միջին գնով, ինչը 0,21 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.85 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.19 դրամ միջին գնով, մարտի 31-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։

Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 467.09 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 1.25 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,58 դրամով՝ կազմելով 492,03 դրամ։

  • Կիսվել: