Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 12-ին․ դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է
Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է։
Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ապրիլի 12-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,05 դրամով։
Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.72 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 415.28 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 0.21 դրամ։
Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,44 դրամ միջին գնով, ինչը 0,37 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.58 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.89 դրամ միջին գնով, ապրիլի 12-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 469.21 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 1.11 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,78 դրամով՝ կազմելով 493,56 դրամ։