ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է սովորենք տարին մեկ անգամ արյուն հանձնել. Ավանեսյանն առաջարկեց ԱԺ-ում արյան հավաքի շրջիկ կետ տեղադրել

Պետք է սովորենք տարին մեկ անգամ արյուն հանձնել. Ավանեսյանն առաջարկեց ԱԺ-ում արյան հավաքի շրջիկ կետ տեղադրել

Ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես աշխարհում աճում է արյան դոնորության կարիքը: Այս մշակույթը, ցավոք սրտի, դեռ Հայաստանում տարածում չունի, և մենք պետք է սովորենք տարին մեկ անգամ գնալ, արյուն հանձնել, որովհետև որևէ դեղամիջոց չկա արյանը փոխարինող: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում են արյան բանկի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Մենք մինչև տարվա վերջ կավարտենք և կունենանք ամբողջովին նոր համալրված արյան բանկ, որը ծառայելու է ամբողջ հանրապետության նաև ռազմավարական պաշարի և այլնի համար:

Մարզային արյան կետերը ևս վերանորոգման և վերազինման գործընթացում են: Առաջիկայում կմեկնարկեն Գորիսի արյան կետի վերանորոգման աշխատանքները: Սարքավորումներն արդեն ունենք, և սպասում ենք՝ ավարտվի վերանորոգումը, և սարքավորումները կտեղադրենք»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև կոչ արեց՝ առաջիկա ամսվա ընթացքում Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ և խորհրդարանին ևս դարձնել դոնորության մասնակից:

  • Կիսվել: