երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել սոցիալական ծախսի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել սոցիալական ծախսի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ է ներկայացրել սոցիալական ծախսի վերաբերյալ:

Ինչ է սոցիալական ծախսը

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):

Որն է համարվում սոցիալական ծախս 

Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը, Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։

Ինչպես կարելի է օգտվել փոխհատուցումից 

Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Եթե սոցիալական ծախսը կատարվում է ընտանիքի անդամի համար՝ ապա նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը։

Որքան է կազմում սոցիալական ծախսը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամն է։ Կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:

  • Կիսվել: