ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետական աջակցություն՝ ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման դեպքում

Պետական աջակցություն՝ ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման դեպքում

Մի շարք ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:

Մասնավորապես՝ 2022 թ. ընթացքում Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն:

Ծրագիրը  կիրականացվի 200, այդ թվում՝ Մասնագիտական ուսուցման միջոցով՝ 70, Աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցով՝ 70 և  Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով՝ 60 շահառուների համար։

  • Կիսվել: