կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պետական աջակցություն ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակում

Պետական աջակցություն ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակում

Էկոնոմիկային նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում աջակցությունն իրականացվում է երկու եղանակով՝
 
տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի 2 % տոկոսադրույքով.
 
կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 %-ը։
 

 

  • Կիսվել: