հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար

ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, ժամը՝ 18.30-ից: Ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով դիմումը: Դասընթացին յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ անձ:

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով կամ ծանոթանալ հայտարարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  Դասընթացի 1-ին օր՝ մարտի 29-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-20:00

Թեմա 1Ավելացված արժեքի հարկ

Լ. Մկրտչյան

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 1Ավելացված արժեքի հարկ

Լ. Մկրտչյան

        

  Դասընթացի  2-րդ օր ՝ մարտի 30-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-20:00

Թեմա 2. Եկամտային հարկ

Մ. Մանուկյան

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 2. Եկամտային հարկ

Մ. Մանուկյան

     

      Դասընթացի  3-րդ օր՝  մարտի 31-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-20:00

Թեմա 3. Շահութահարկ

Գ. Օհանյան

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 3 Շահութահարկ

Գ. Օհանյան

 

 

Դասընթացի դասավանդողների

 

ՑԱՆԿ

 

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Լուսինե Մկրտչյան

ՀՀ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

2

Մարիամ Մանուկյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

3

Գոհար Օհանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

 

Դիմումի ձև

 

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի

Տնօրենի ժ/պ Գ. Վարդանյանին

----------------------------------------------------

----------------------------------------------------

 

 

 

 

Դիմում

 

Խնդրում եմ Ձեզ ս/թ մարտի 29-ից 31-ը կազմակերպվող «Հարկային օրենսգիրք» թեմայով դասընթացին մեր կազմակերպությունից ներառել մեր աշխատակից՝ ______________________________________________________________________________-ին:

(աշխատակցի պաշտոն, անուն, ազգանուն)

 

 

 

         Տնօրեն՝                                                                 ________________________

           կ.տ

___ ________________ 2020 թ.

  • Կիսվել: