չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊԵԿ-ը Հայաստանից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

ՊԵԿ-ը Հայաստանից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195–Լ որոշման՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին: 

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետևյալ եղանակներով՝ հեռ․ +374 10 300 300, էլ․ հասցե՝ [email protected], ժամը 10։00-17։00-ն՝ հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

  • Կիսվել: