ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում նոր ոլորտներ են հայտնվել

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում նոր ոլորտներ են հայտնվել

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, ամփոփելով 2020 թվականը, նշել է, որ հարկային հսկողություն է իրականացվել առավել ռիսկային համարվող 33 ոլորտում՝ շինարարություն, կառուցապատում, ընդերքօգտագործում, մեծածախ, մանրածախ առևտուր:

2020-ին, սակայն, վարչության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտում չեն եղել՝ օդային ուղևորափոխադրումներ, ՏՏ ոլորտ: Այստեղ, Վահան Չարխիֆալակյանի խոսքով, եղել են իրավախախտումների և հարկային հանցագործությունների բազմաթիվ դեպքեր: Վարչության պետը մասնավորապես նշեց բիզնեսը արհեստականորեն տրոհելու, հավելյալ ծախսագրումների և ստվերային գործունեության դեպքեր: Ըստ Չարխիֆալակյանի՝ նկատվել է հարուցված քրեական գործերի աճ. 2020-ին հարուցվել է 622 քրեական գործ, պետությանը պատճառվել է 21 մլրդ դրամի վնաս: Վերականգնվել է 7 մլրդ դրամը:

 

  • Կիսվել: