ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ «Տոյոտա Երևան»-ում վերջերս ստուգումներ եղել են, թե՝ ոչ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներ սկսվել են վերջերս, թե ոչ։
«Կարծես՝ վերջերս նման բան չի եղել։ Գիտե՞ք օրական քանի ստուգում է տեղի ունենում։ Ես չեմ կարող դրանց բոլորի մասին իմանալ։ Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ։ Կարող ենք ճշտել, հրապարակել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը։