կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՊԵԿ-ն ազդարարում է եկամտային հարկի գումարի վերադարձման դիմում ներկայացնելու էլեկտրոնային հարթակի գործարկման մասին

ՊԵԿ-ն ազդարարում է եկամտային հարկի գումարի վերադարձման դիմում ներկայացնելու էլեկտրոնային հարթակի գործարկման մասին

Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: Այդ մասին ասված է ՊԵԿ-ի Ֆեյսբուքի էջում:
 
«2022 թվականից վարկառուները՝
 
եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով,
 
դիմումը կլրացնեն հաշված րոպեների ընթացքում․ դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ՝ հենց համակարգի կողմից,
 
պետք է նախապես գրանցվեն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում՝ 
 
համաձայնություն տան ֆինանսական կազմակերպություներին, որպեսզի վերջիններս վարկառուների կողմից կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը ԱՌՔԱ վարկային բյուրոյի միջոցով ներկայացնեն Պետական եկամուտների կոմիտե»,- ասված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: