հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ. Պապիկյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ. Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խաղողի մթերման գործընթացին: Նրա խոսքով՝ միակ խնդիրը խաղողի գնի շուրջ է:

«Այս կապակցությամբ խորհրդակցություն եմ անցկացրել մթերող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ»,- տեղեկացրեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ մթերող գործարանները պետք է խաղողի գնի մասին հայտարարություն տարածեն:

«Բացի դրանից՝ երկու շաբաթ առաջ, Կառավարության որոշմամբ, սուբսիդավորվող վարկային միջոցների շեմը սահմանվել է մինչև 4 մլրդ դրամ, նաև ժամկետների մեջ է փոփոխություն կատարվել»,- հիշեցրեց Պապիկյանը:

  • Կիսվել: