շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատրաստ ենք մեր ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար. Վարչապետ

Պատրաստ ենք մեր ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար. Վարչապետ

Ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,- ասաց նա։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը նույնպես առաջնային նշանակություն ունի:

«Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու րա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: