շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաշինյանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022-ի հաղորդակցման գործողությունների ծրագիրը

Փաշինյանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022-ի հաղորդակցման գործողությունների ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 140-րդ կետը՝

1. Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել՝

1) պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` 2022 թվականի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման մասին.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Կիսվել: