հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը Գնել Սանոսյանին Լիտվա է գործուղում

Փաշինյանը Գնել Սանոսյանին Լիտվա է գործուղում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կգործուղվի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։
 
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանին 2024 թվականի ապրիլի 21-22-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:
 
Գնել Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ կառավարությանը։

  • Կիսվել: