ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Փարիզ. Նա կմասնակցի միջազգային տիեզերագնացության համաժողովին

Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Փարիզ. Նա կմասնակցի միջազգային տիեզերագնացության համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, նույն նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը, նույն նախարարության շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ Տաթեւիկ  Սողոմոնյանը գործուղվել են Ֆրանսիա:

Ավետ Պողոսյանը գործուղվում է սեպտեմբերի 20-22-ին, Արարատ Սահակյանը՝ սեպտեմբերի 17-23-ին, իսկ Տաթեւիկ Սողոմոնյանը՝ սեպտեմբերի 18-22-ին:

Նրանք Փարիզում կմասնակցեն 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին:

  • Կիսվել: