կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը կկազմի 30-50 տոկոս․ Քերոբյան

Պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը կկազմի 30-50 տոկոս․ Քերոբյան

Կառավարության հաջորդ նիստում նախատեսում ենք հաստատել պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը դրանց գների 30-50 տոկոսի մակարդակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 Ըստ նախարարի՝ այսպիսի թվեր են առաջարկվել գների կտրուկ աճը հաշվի առնելով։ Նա ավելացրել է, որ կա նաեւ մատակարարներից զեղչերի հասնելու պոտենցիալ։ «Բանակցությունները շարունակվում են։ Սպասում ենք, որ դրանք հաջող կանցնեն, եւ դրանց արդյունքներից կախված՝ կընդունվի վերջնական որոշում»,- նշել է Քերոբյանը։

  • Կիսվել: