երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Լեռնային Ղարաբաղի կորստից հասցված նյութական վնասը գնահատվում է մոտ 100 մլրդ դոլար․ Էդգար Ղազարյան

Լեռնային Ղարաբաղի կորստից հասցված նյութական վնասը գնահատվում է մոտ 100 մլրդ դոլար․ Էդգար Ղազարյան

Լեռնային Ղարաբաղի կորստից հասցված նյութական վնասը գնահատվում է շուրջ 100 միլիարդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Այսինքն՝ հայ ժողովրդի 100 միլիարդ դոլարի հարստությունը հիմա փաստացի գոյություն չունի։ Միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նյութական կորուստները գերազանցել են 6 միլիարդ դոլարի շեմը», — ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս ամենը, ըստ էության, վերածվել է գործող իշխանության ներկայացուցիչների հարստության։

«Նայեք, թե իշխանության ներկայացուցիչները քանի տուն են ձեռք բերել այս կամ այն պաշտոնում գտնվելու ընթացքում», — նշեց Ղազարյանը։

  • Կիսվել: