ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պանրի իրացումն արգելել են, հրահանգել՝ շուկայից հետ կանչել ու ոչնչացնել խմբաքանակը

Պանրի իրացումն արգելել են, հրահանգել՝ շուկայից հետ կանչել ու ոչնչացնել խմբաքանակը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Տաշիր), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

  • Կիսվել: