հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ովքե՞ր են այս տարի 2023-ի համար հայտարարագիր ներկայացնելու. Համակարգը ներդրվում է աստիճանաբար

Ովքե՞ր են այս տարի 2023-ի համար հայտարարագիր ներկայացնելու. Համակարգը ներդրվում է աստիճանաբար

2023-2025 թվականներին Հայաստանում աստիճանաբար ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների  համընդհանուր հայատարագրման համակարգը. եւ ՀՀ քաղաքացիներն են կրում պարտավորություն յուրաքանչյուր տարվա համար ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր:  Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ վարչարարության մեթեդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանը:

Նրա խոսքով, 2023-ի համար այդպիսի պարտավորություն են կրում այն ֆիզիկական անձինք, որոնք 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, հանրային ծառայության եւ համայնքային ծառայության պաշտոններ. «2023-ի համար հայտարարագիր ներկայացնելու պարտավարություն են կրում նաեւ այն քաղաքացիները, որոնք հանդիսացել են կամ հանդիսանում են փողերի լվացման  եւ ահաբեկչության ֆինանսավորման  դեմ պայքարի մասին օրենքով սահմանվածխ շահառու: Նաեւ այն ֆիզիկական անձինք, որոնք 2022 թվականի արդյունքներով հանդիսացել են այն կզմակերպությունների մասնակիցներ, որոնք 2022-ին հայտարարագրել են 1 մլրդ եւ ավելի համախառն եկամուտ: Նաեւ այն ֆիզիկական անձինք, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն եւ ավելի դրամ փոխառություններ: Այդ փոխառությունները կարող են ստացած լինել ինչպես կազմակերպություններից, այնպես էլ ֆիզիկական անձանցից: Ընդ որում, դրանք կարող են լինել ինչպես տոկոսով վերցրած, այնպես էլ՝ անտոկոս: Սրա մեջ չեն մտնում վարկեր ստացած անձինք: Վարկերը փոխառություններ չեն»,-ասաց նա:

  • Կիսվել: