Ով կփոխարինի Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը, ինչպես հայտնում են InfoPort.am-ի կառավարամերձ աղբյուրները անակնկալ է եղել թե իր, թե նախարարության աշխատակիցների համար։
Քերոբյանը, ըստ աղբյուրի, սովորականի պես ժամանել է աշխատանքի, շփվել աշխատակիցների հետ, անցել որ առօրյա պարտականություններին, երբ անսպասելի նրան հայտնել են իր ազատման որոշման մասին։
Ներկա պահին Քերոբյանը ԱԱԾ-ում է, նա ցուցմումք է տալիս Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի գործով։
Ըստ InfoPort.am-ի աղբրուրի, այս պահին վերջնական որոշում չկա, թե ով կփոխարինի Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, սակայն ամենա հավանական թեկնածուն համարվում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։