շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկեց

Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկեց

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» որոշումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ  ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի կարիքների համար 2024 թվականի հունվարի  26-ին էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով հայտարարվել է ապահովագրական ծառայությունների ձեռքբերման՝ «ՀՀ ՆԳՆ ՈԶ     ԳՀԾՁԲ-ԱՊՊԱ/24/6/Բ/1/ԱԾ» ծածկագրով գնանշման հարցման մրցույթ, որին գնային առաջարկ են ներկայացրել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունը և «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը, որոնց գնային առաջարկների ներկայացման և դրանց գնահատման արդյունքում ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ առաջարկված բարձր գնի պատճառով։

Գնման մրցույթի երկրորդ փուլում հաղթել է «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը։

Մասնակցի կողմից պայմանագրի նախագծի կնքման փուլի ընթացքում պարզվել է, որ 12  միավոր տրանսպորտային միջոցներից 11-ն արդեն իսկ ունեն 2024 թվականի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունում։ Վերջինս հաղթող էր ճանաչվել 2023 թվականին հայտարարած մրցույթում:

«Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերին իր կարիքների համար ծառայությունների ձեռքբերման նպատակով 2024 թվականի մարտի 1-ին հայտարարված «ՀՀ ՆԳՆ ՈԶԳՀԾՁԲ-ԱՊՊԱ/24/6/Բ/2/ԱԾ» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով»,-ասվում է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: