ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն. Բաբկեն Թունյան

Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն. Բաբկեն Թունյան

Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն, և անցած տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունը և արտահանումը: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով ոսկերչական ոլորտի աճին վերաբերող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Խաչատրյանը հետաքրքրվել էր՝ 2023-ի նոյեմբերին, 3 տարվա միջին տվյալների համեմատ, ոսկերչական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,5 անգա՞մ:

«Ես ինքս եղել եմ այդ արտադրությունում, ծանոթացել եմ կատարված ներդրումներին, տեսել եմ՝ ինչով են զբաղվում, և կարող եմ ասել՝ այդտեղ ոչ թե թվանկարչության հետ գործ ունենք, այլ ռեալ արտադրության»,- ասաց Թունյանը:

Վերջինս ԱԺ ամբիոնից հրապարակային խնդրանքով դիմեց տվյալ ոսկերչական ընկերությանը, որպեսզի ընդդիմադիր գործընկերների համար հատուկ այց կազմակերպի:

«Ձեզ կներկայացնեն՝ ինչ ծավալի ներդրումներ են արել, ինչ սարքավորումներ են բերել, և ինչպես է ստացվել, որ արտադրությունն աճել է: Այդ անգամներն անհավանական են թվում, բայց երբ սկսում ես չնչին թվից ու որոշ քանակ ես արտադրում, այդ աճը միանգամից մեծ է թվում»,- ընդգծեց Թունյանը:

  • Կիսվել: