կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որքան ժամանակ և գումար է հարկավոր Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար. մանրամասնում է Սանոսյանը (տեսանյութ)

Որքան ժամանակ և գումար է հարկավոր Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար. մանրամասնում է Սանոսյանը (տեսանյութ)

Մեծամորի ատոմակայանը մինչև 2026 թ․ աշխատելու թույլտվություն ունի, և մենք հիմա աշխատում ենք, փաստաթղթերն ենք պատրաստում, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որպեսզի այն մինչև 2036 թ․ շահագործելու թույլտվություն ստանանք: Այս մասին, խոսելով վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա նպատակների մասին, Հանրային ՀԸ-ի եթերում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է 8-10 տարի, և արդեն ժամանակն է որոշելու նոր էներգաբլոկի հետ կապված որոշ հարցեր, ինչպիսիք են հզորությունը, ֆինանսական մոդելը և այլն։ Այս առնչությամբ նախարարն իր այցը ՌԴ բավական արդյունավետ գնահատեց՝ նշելով, որ ստացաշատ հարցերի պատասխաններ:

Խոսելով այն մասին, թե Հայաստանին ի՛նչ հզորության ատոմակայան է անհրաժեշտ, և որքան դա կարժենա՝ Սանոսյանը պատասխանեց, որ մի քանի տարբերակ կա՝ 1200 մեգավատ, 1000 մեգավատ կամ երկու հատ 1000 մեգավատ:

Նախարարը նշեց, որնոր ատոմակայանի կառուցման նախնական վայր է դիտարկվում գործող ատոմակայանի հարակից տարածքը: Դա, նրա խոսքով, երկու պատճառ ունի՝ մոտ 80 հեկտար տարածք է հարկավոր նոր ատոմակայանի կառուցման համար, իսկ այնտեղ կա 200 հեկտար ազատ տարածք, բացի այդ՝ գործող ատոմակայանում արդեն կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք կրկին կառուցել պետք չի լինի, և այդպիսով նաև որոշակի հավելյալ ծախսերից կխուսափեն։ Այնուամենայնիվ, այս հարցերում դեռ չկա հստակ որոշում:

Ինչ վերաբերում է արժեքին, Սանոսյանն ասաց, որ այդ մասին խոսելը վաղ է, քանի որ դրա արժեքը կարող է փոխվել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով: Ամեն դեպքում՝ այն մի քանի միլիարդ դոլար կարժենա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: