երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ՝ հարկի գումար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը 

 «Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24.5  մլրդ դրամ գումարի դիմաց»,- ընդգծեց նա:

Անդրառառնաով տնտեսական հանցագործությունների ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և  քննչական մարմինների աշխատանքին՝ Հովհաննիսյանը նշեց, որ  հարուցել են նախորդ տարվա համեմատ 63-ով ավելի շատ քրեական գործեր՝ թվով 409, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20,8 մլրդ դրամ։ Նախորդ 2018-ին հարուցվել է 346 քրեական գործ, որոնցով պատճառված վնասը կազմել է շուրջ 20.2 մլրդ դրամ

Հարուցված գործերի մեծամասնությունը, նրա փոխանցմամբ, վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, իսկ 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով:

 

  • Կիսվել: