հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. Փաշինյան

Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. Փաշինյան

Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող զարգանում է: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունենք: Արդեն հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 միլիոն, սեպտեմբերին՝ 1 միլիարդ 412 միլիոն, հոկտեմբերին՝ 1 միլիարդ 838 միլիոն, նոյեմբերին՝ 2 միլիարդ 231 միլիոն, դեկտեմբերին՝ 2 միլիարդ 742 միլիոն դրամի շրջանառություն:

Ըստ այդմ՝ հուլիսից մինչև այսօր 800 միլիոն դրամ վերադարձվել է քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հետվճարի միջին չափը 3401 դրամ է:

«Վերջերս ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ Հանրապետությունում վճարային տերմինալների հասանելիության մինիմալ մակարդակ ապահովել ենք»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել:

«Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը: Այսինքն՝ պետական հիմնարկ չպետք է լինի, որտեղ թղթադրամի երևալը նորմալ երևույթ լինի»,- ասաց նա:

  • Կիսվել: