հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կացնեն և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսիմի հնարավոր առկայության ռիսկն է։

Իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ 

  • Կիսվել: