Ոչ մի քաղաքական բաղադրիչ. ՀԾԿՀ նախագահը՝«ՀԷՑ»-ի նոր բաժանորդների համար սակագների նվազեցման մասին
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստի օրակարգում ներառված է եղել 14 հարց, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում էր առանձին թիրախային խմբերի։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Մեսրոպ Մեսրոպյանն առանձնացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վերաբերող հարցը։ Մասնավորապես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում որոշել է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնել նոր բաժանորդների միացման սակագները, իսկ գոյություն ունեցող հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարը՝ մինչև 55%-ով։


