երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 1․2%

Նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 1․2%

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 11․6%,
առևտրի շրջանառություն՝ 11․5%,
ծառայություններ՝ 10․4%,

Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։

2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 27․4%-ով. արտահանումը նվազել է 35%-ով, իսկ ներմուծումը՝ 21․4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%:

  • Կիսվել: