չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Նորդուզի տերմինալում երկրորդ կամրջի կառուցմամբ Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունները կզարգանան. Նազիֆ

Նորդուզի տերմինալում երկրորդ կամրջի կառուցմամբ Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունները կզարգանան. Նազիֆ

Իրանի հյուսիս-արևմուտքում Իրան-Հայաստան բարեկամության միության ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Նազիֆը հայտարարել է. «Նորդուզ սահմանային տերմինալում երկրորդ կամրջի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրան - Հայաստան առևտրային փոխանակումները հեշտացնելու գործում», գրում է parstoday.ir-ը:

Ըստ «Շուկայի վերլուծություն» կայքի՝ անդրադառնալով այնպիսի ընթացիկ նախագծերի, ինչպիսիք են Թավրիզ-Նորդուզ նոր ճանապարհը, Արաքս միջանցքի ավարտը և Նորդուզի տերմինալի ընդլայնումը, Նազիֆն այս միջոցառումները համարել է ռազմավարական քայլեր՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ամրապնդելու և Եվրասիական տնտեսական միության կարողություններն ավելի լավ օգտագործելու համար։

Նազիֆը շեշտել է. «Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանը մեր երկիրը Եվրասիական միությանը կապող միակ ճանապարհն է և Հյուսիս-Հարավ միջանցքի ու Պարսից ծոցի՝ Սև ծով տանող կարևոր անցուղի։ Սակայն, ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով, Նորդուզի տերմինալը, որը նախկինում նախագծվել էր առավելագույնը 70 բեռնատարի համար, այսօր օրական ընդունում է միջին հաշվով 250 բեռնատար, ինչը չի համապատասխանում առևտրի մեծ ծավալին»։

Իրանի հյուսիս-արևմուտքում Իրան-Հայաստան բարեկամության միության ներկայացուցչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առևտրային փոխանակումների այս տարվա 16 տոկոս աճին, հավելել է. «Սահլանի մաքսային կետի՝ որպես չոր նավահանգստի կարողությունների օգտագործումը կարող է լինել երկու երկրների միջև փոխանակումները հեշտացնելու և գործող սահմանափակումները վերացնելու նոր միջոց»։

 

  • Կիսվել: