Նոր ավտոբուս ձեռք չբերելու հիմնական խնդիրը ուղևորների չվճարելն է. ավագանու ՔՊ–ական անդամ
Ցերեկվա ժամերին տրանսպորտը նորմալ աշխատում է, երեկոյան ժամերին ունենք մի քիչ խնդիր սպասելու հետ կապված, որը պայմանավորված է մի շարք հարցերով՝ սկսած խցանումներից, վերջացած որոշ մարդկանց չվճարումներից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երաևնի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ հավելելով, որ ավտոբուսների խմբաքանակը ավելացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։
«Ուղեվարձը չվճարելու կոչ անողները չեն ասում, որ, օրինակ, նոր խմբաքանակ ավելացնելու համար պետք է վճարում լինի, այսինքն, պետք է բյուջեն ավելանա, որ կարողանան ձեռք բերում անել։ Մենք մի վայրկյան չենք ուշացնի, եթե նորմալ վճարումները կատարվեն։ Իսկ վերջին կարգավարականի ժամանակ քաղաքապետը հանձնարարեց 170 նոր շարժակազմ ձեռք բերելու մասին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ կարելի է պարգևավճարների գումարները ուղղել տրանսպորտի գնմանը, Աշոտ Սարգսյանն ասաց. «Պարգևավճաևը մի քիչ հնչեղ է հնչում, բայց քաղաքապետարանի կառույցներում մոտ 35 հազար մարդ է աշխատում և պարգևավճարները բաշխվում են բոլորի միջև։ Շատ կարևոր է հասկանալ, թե այդ 235 մլն դրամը քանի հոգու միջև է բաշխվել, ու նորմալ պրակտիկա է, երբ լավ աշխատակիցները պարգևավճար են ստանում»։


