ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փաշինյանը, Էրդողանը եւ Ալիեւը կմասնակցեն Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովին

Փաշինյանը, Էրդողանը եւ Ալիեւը կմասնակցեն Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հյուրի կարգավիճակով կմասնակցեն ՇՀԿ գագաթաժողովին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Գագաթաժողովին որպես ՇՀԿ դիտորդ երկրների ղեկավարներ կմասնակցեն նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը։

«Հաջորդ շաբաթ Սամարղանդում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս միջոցառումը կլինի ՇՀԿ-ի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը 2019 թվականից ի վեր»,-գրել է Ասադովը։ 

  • Կիսվել: