կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաչիկ բնակավայրի բնակիչները շնորհակալություն են հայտնել Փաշինյանին վարկերի ներման համար

Խաչիկ բնակավայրի բնակիչները շնորհակալություն են հայտնել Փաշինյանին վարկերի ներման համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 9-ին, աշխատանքային այց է կատարել Արենի համայնք` հանդիպելով Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ։ Այդ մասին հայտնում են Արենիի համայնքապետարանից։

Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Բնակիչները նախ շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման` վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները` տարբեր ոլորտներում։

  • Կիսվել: