հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներկայացվել են դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները

Ներկայացվել են դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։

Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։

Աննա Մկրտումյանը ներկայացրել է դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։

  • Կիսվել: