հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ներդրում չէ, բայց լավ տնտեսական նորություն է. Քերոբյան

Ներդրում չէ, բայց լավ տնտեսական նորություն է. Քերոբյան

Սիս Նատուրալ ընկերությունը մատակարարման խոշոր պայմանագիր է կնքել ռուսական Մագնիտ առևտրային ցանցի հետ և 10,000+ խանութում շուտով վաճառվելու են SIS, Yan և Yan Sparkling բրենդերի ապրանքները։ Առաջին պատվերի չափը` 20 մեքենա է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ իր հայտնած տեղեկությունը ներդրման մասին չէ, բայց լավ տնտեսական նորություն է:

՛՛Ի դեպ, էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունն այս տարվա առաջին 7 ամիսներին գերազանցել է 2020 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը` արտահանման գործարքների մեծությամբ՛՛,-հավելել է նախարարը։

 

  • Կիսվել: