ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախորդ տարում Սևանում գրանցվել է 163 ամուսնություն, 28 ամուսնալուծություն, 327 մահ. վիճակագրություն

Նախորդ տարում Սևանում գրանցվել է 163 ամուսնություն, 28 ամուսնալուծություն, 327 մահ. վիճակագրություն

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ամփոփվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման 2022 թվականի վիճակագրական տվյալները։

Սեւանի համայնքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ համաձայն ՔԿԱԳ Սեւանի տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության, 2022 թվականին գրասենյակում կատարվել է ծննդյան ակտի 379 գրանցում:

Նախորդ տարի Սևանի տարածաշրջանում ամուսնություն է գրանցել 163 զույգ։ Ամուսնալուծությունների թիվը 28 է:

Կատարված գործարքների դիմաց համայնքային բյուջե է մուտքագրվել 4.421.100 դրամ պետական տուրք:

2022 թվականի դեկտեմբեր ամսին Սևանի տարածքային սպասարկման գրասենյակում գրանցվել է 28 ծնունդ, որից 9-ը՝ Սևան քաղաքում, Գագարին բնակավայրում՝ 3, Լճաշեն բնակավայրում՝ 3, Ծաղկունք բնակավայրում՝ 1, Գեղամավան բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 2, Վարսեր բնակավայրում՝ 2, Զովաբեր բնակավայրում` 5, Չկալովկա բնակավայրում` 1 ծնունդ։

Գրանցված նորածիններից 17-ը աղջիկ է, 11-ը՝ տղա։

2022 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է 11 ամուսնություն, 2 ամուսնալուծություն, 9 հայրության ճանաչում, կատարված ուղղումների, փոփոխությունների թիվը 25 է, տրվել է 14 կրկնօրինակ վկայական, 34 տեղեկանք:

ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման գրասենյակում 2022 թվականին գրանցված մահերի թիվը 19 է:

 

  • Կիսվել: