շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում խոշոր եղջերավորները կհամարակալվեն

Հայաստանում խոշոր եղջերավորները կհամարակալվեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։

Հայաստանի բոլոր մարզեր այցերի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության, CARD-ի և ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի համայնքների ղեկավարներին, տնտեսավարողներին և այլ շահագրգիռ մարմինների համապատասխան աշխատակիցներին կներկայացնեն ծրագիրը, հիմնախնդիրները, նպատակը, ակնկալվող արդյունքները, հարց ու պատասխանի միջոցով կտեղեկանան առկա մտահոգություններին և խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրազեկման այցերի ժամանակացույցը՝ ստորև։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման

Մարզ

Տարածաշրջան

Այցելության օր

Արագածոտն

Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին

08․07․2022   ժ 11։00

Արարատ

Արարատ, Արտաշատ, Մասիս

12․07․2022  ժ 11։00                            

Վայոց ձոր

Եղեգնաձոր, Վայք

15․07․2022  ժ 14։00

Տավուշ

Իջևան, Նոյեմբերյան, Տավուշ

18․07․2022  ժ 14։00     

Արմավիր

Արմավիր, Բաղրամյան, Էջմիածին

22․07․2022  ժ 11։00

Գեղարքունիք

Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս,

27․07․2022   ժ 11։00

Լոռի

Վանաձոր,  Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Գուգարք, Տաշիր

28․07․2022  ժ 14։00

Սյունիք

Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան

10․08․2022   ժ 10։00

Կոտայք

Կոտայք, Հրազդան, Նաիրի

11․08․2022   ժ 11։00

Շիրակ

Գյումրի

15․08․2022     ժ 10։00

Ախուրյան

15․08․2022     ժ 12։00

Արթիկ

16․08․2022     ժ 10։00

Անի

16․08․2022     ժ 14։00

Ամասիա

17․08․2022     ժ 10։00

Աշոցք

17․08․2022     ժ 14։00

  • Կիսվել: