ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախատեսվում է Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան

Նախատեսվում է Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Գերմանիայում հանդիպել են հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:
 
Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:
 
Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:

  • Կիսվել: