ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն. Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն. Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  ելույթ է ունեցել Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:

Հանձնաժողովից հայտնում են, որ ՄՊՀ նախագահը նշել է, որ ներկայում առանցքային աշխատանքներ են իրականացվում ընդլանելու հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար»  ծրագրի  շրջանակում:

Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային գործընկերների՝ Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN), որի գործընկերն է դարձել ՄՊՀ-ն նախորդ տարի,   Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ համագործակցությունը՝ սպառողների պաշտպանության միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական կարգավորումներ մշակելու նպատակով:

  • Կիսվել: