ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՊՀ-ն ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը

ՄՊՀ-ն ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը:

Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Գևորգյանի խոսքով՝ մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան:

ՄՊՀ-ն խնդիր է տեսել հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված ևս, այս ոլորտում նույնպես ուսումնասիրություն է կատարվում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: