շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան

Պետք է նայել ռուսական պատժամիջոցները շրջանցելու և չշրջանցելու ռիսկերը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա։  

«Իմ կարծիքով, ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել»,-ասաց Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ շատ դեպքերում, եթե ՀՀ բանկային համակարգը փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում։ «Դա ոչ միայն ֆինանսական ոլորտը, այլև իրական հատվածը կդնի լուրջ խնդիրների առաջ»,-ասաց նա՝ խնդրելով դետալների մասին մեկնաբանություն ստանալ ԿԲ-ից։

  • Կիսվել: