հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մինչև 150 աշխատատեղ. Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան

Մինչև 150 աշխատատեղ. Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան

Մինչև 150 աշխատատեղ. Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛5 ամիս առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ շրջեցինք Ալավերդիում։ Նախարարին տեղեկացրել էի, որ պղնձաձուլարանի փակվելուց հետո համայնքում սոցիալական դրությունը բարդ է։ Բացառապես կառավարության` ի դեմս Էկոնոմիկայի նախարարության մեծ ջանքերի Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան։

《Էյ Դի Էմ Դայմոնդս》 ընկերությունը նախատեսում է ստեղծել մինչև 150 աշխատատեղ։ Շնորհակալ եմ ընկերությունը վստահության, Ալավերդի համայնքում մեկնարկի համար։

Այսօր այցելել եմ ընկերության` Աբովյան քաղաքում գտնվող գործարան, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Հաջորդ հանդիպումը կլինի արդեն Ալավերդիում։

Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են աշխատել գործարանում, փորձաշրջան անցնելու համար կարող են կապ հաստատել օգնականիս` Հայկի հետ։ Հեռ.` 093179115։ Ընկերությունն առաջիկայում հավելյալ կոնտակտ կհրապարակի՛՛,-նշել է նա:

Իր գրառման մեկնաբանությունների բաժնում պատգամավորը հավելել է. ՛՛Հ.Գ. Լավ չի, որ տարածք տրամադրելիս մարդիկ իմանում են պրոյեկտի մասին, որի ուղղությամբ ամիսներ շարունակ լուռ աշխատել ենք, առաջ ընկնելով ուրիշի գործադրած ջանքը վերագրում իրենց, խելքից դուրս, օրինակ` 700 աշխատատեղի մասին հրապարակում անում, որն իրականության հետ կապ չունի։ Հասկանում եմ մոտիվը, բայց չի կարելի։ Ամեն դեպքում, կարևորը ժողովրդի աշխատատեղերն են, մնացածը երկրորդական է՛՛:

  • Կիսվել: