ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Միայն նախորդող օրվա ընթացքում ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար․ Պապոյան

Միայն նախորդող օրվա ընթացքում ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար․ Պապոյան

Միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 30-ին Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։

  • Կիսվել: