չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
«Մեթալ Ուորլդը» նոր արտադրություն է հիմնել, աշխատատեղեր բացել․ Կառավարություն (տեսանյութ)

«Մեթալ Ուորլդը» նոր արտադրություն է հիմնել, աշխատատեղեր բացել․ Կառավարություն (տեսանյութ)

«Մեթալ Ուորլդը» նոր արտադրություն է հիմնել, աշխատատեղեր բացել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության հրապարակած տեսանյութից։ 
«Մեզ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները նախապատվությունը տալիս են մեր արտադրանքին»,- փաստում է «Մեթալ Ուորլդ» ընկերության տնօրենը։
 
Նախորդ տնտեսական բարդ տարում «Մեթալ Ուորլդը» ոչ միայն չի կրճատել գործի ծավալները, այլև նոր արտադրություն է հիմնել, աշխատատեղեր բացել։
 
Այստեղ թիթեղյա տարաներից բացի հիմա արտադրում են նաև տարբեր տեսակի կափարիչներ։ Հումքը ներկրելիս կառավարությունը մաքատուրքից ազատման արտոնություն է տվել։
 
Մանարմասները՝ կառավարության հրապարակած տեսանյութում։

  • Կիսվել: