շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Քերոբյանը՝ Իրանի դեսպանին

Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Քերոբյանը՝ Իրանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր։
 
«Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով կարող ենք երկկողմ տնտեսական հարաբերություններում հասնել զգալի արդյունքների»,- գրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: