հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր պահանջող ռեֆորմների փուլում ենք. Անահիտ Ավանեսյան

Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր պահանջող ռեֆորմների փուլում ենք. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը:

Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար:

«Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր պահանջող ռեֆորմների փուլում ենք, և բժշկական ասոցիացիաները մեր հիմնական գործըկերներն են»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է, որ մեր երկիրն արժևորում է խաղաղությունը, քանի որ լավ գիտենք պատերազմների և կոնֆլիկտների թողած ազդեցությունը հատկապես առողջապահական համակարգի վրա և հավելել, որ միայն խաղաղ միջավայրում է հնարավոր ստեղծել առողջապահական, կրթական համակարգ առողջ հասարակություն ունենալու համար:

Ֆորումի հիմնական թեմաներն են՝

Բժշկական ասոցիացիաների ինքնակառավարումը:

Առողջապահական կադրային քաղաքականության մարտահրավերները:

Արտակարգ բժշկական օգնության զարգացումը:

Արհեստական բանականությունը՝ բժշկության ապագայի համատեքստում:

  • Կիսվել: