կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները

Մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները

Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է « Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներ կկատարվեն Վանաձոր, Ծովագյուղ, Դդմաշեն, Մարմաշեն, Վահրամաբերդ, Գուսանագյուղ, Արագածավան, Արտենի, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Հացիկ բնակավայրերում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվտանգության էլեմենտների տեղադրում (ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, լուսացույց, նշագծում), բաժանիչ գոտիների կառուցում, մայթերի, երթևեկելի մասի վերականգնում և այլն:

  • Կիսվել: