կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

MyWay ավիուղիները հուլիսի 22-ից տվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերի մեկնարկը:

Ինչպես Infoport.am-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: