կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեկնարկել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը

Մեկնարկել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը

Մեկնարկել է հայկական, իրանական, հնդկական և վրացական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը։ 

Համաժողովի նպատակն է նշված երկրների առաջատար փորձագետների մասնակցությամբ քննարկել տարածաշրջանային առկա իրողությունները, փոխադարձ հետաքրքրությունները և տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել բազմաթիվ դերակատարների համար: Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նախատեսվում է քննարկումները կենտրոնացնել նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, տնտեսական կապերի և հեռանկարային ենթակառուցվածքային ծրագրերի վրա՝ մանրամասն քննարկելով ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված հայեցակարգը։

  • Կիսվել: