ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից չի զեկուցվում 42-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  1. Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին,
  2. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
  3. «Քաղաքացիական նավաշինության և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
  4. Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին,
  5. «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին,
  6. Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու առաջարկին համաձայնություն տալու մասին և այլ հարցեր։

  • Կիսվել: